ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքի առաջին ատյանի դատարանը, Հրաչյա Հովհաննիսյանի նախագահությամբ, այսօր բավարարեց ՀՀ լեզվի պետական տեսչության հայցն ընդդեմ Hollywood գիշերային ակումբի։ Հայցի լսումը հետաձգվել էր դեկտեմբերի 2-ին ակումբի տնօրենի դատարան չներկայանալու պատճառով։ Դատարանի վճռով, վերջինս կտուգանվի նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով եւ կպարտավորվի մինչեւ հունվարի 15-ը օտարատառ ցուցանակը փոխարինել հայերենով։ Դեկտեմբերի 9-ին նույն դատարանը կլսի տնտեսավարող չորս այլ սուբյեկտների նկատմամբ վարչական տույժեր սահմանելու հայցերը։