Հայկական սեյսմոլոգիայի եւ երկրի ֆիզիկայի ընկերակցությունը (ՀՍԵՖԸ) Սպիտակի երկրաշարժի 15-րդ տարելիցի կապակցությամբ բնակչության լայն խավերի շրջանում (450 մարդ) մտավորականներ, լրագրողներ, ուսանողներ, պատահական քաղաքացիներՙ իրականացրել է սոցիոլոգիական հետազոտություն։
Հետազոտության նպատակն է պարզել բնակչության տարբեր շերտերի երկրաշարժի նկատմամբ իրազեկության աստիճանը եւ բացահայտել նրանց վերաբերմունքը Հայաստանում սեյսմիկ պաշտպանության համակարգի նկատմամբ։
Հարցվողներից բոլորը տեղյակ էին, որ ապրում են սեյսմովտանգ գոտում։
1988թ. ավերիչ երկրաշարժի մասին շատ լավ հիշում էին հարցվողներից 80 տոկոսը (21-77 տարեկաններ)...
Երկրաշարժի ժամանակ բազմահազար զոհերի հիմնական պատճառ են եղել (27 տոկոսը ) շենքերի եւ կառույցների անորակ կառուցումը, 20 տոկոսը ՙ բնակչության սեյսմիկ վտանգի մասին անիրազեկությունը։ Հարցվողներից 46 տոկոսը բոլոր պատճառներն էլ կարեւոր են համարում։ Փաստորեն նրանք կարեւորում են համակարգի յուրաքանչյուր օղակը։ Վերջիններս հիմնականում մտավորականներ եւ լրագրողներ են, այսինքն բնակչության երկրաշարժերի մասին առավել իրազեկված խավը։ Իսկ հարցվողների մի մասըՙ 7 տոկոսը նշել է այլ պատճառներՙ առաջին օգնության քայլերի անտեղյակություն, փրկարար կառույցների բացակայություն եւ այլն։
Իսկ թե ի՞նչ է արվել Հայաստանում Սպիտակի երկրաշարժից հետո հարցին ճնշող մեծամասնությունըՙ 75 տոկոսը տեղյակ է, 20 տոկոսըՙ մասամբ եւ միայն 5 տոկոսն է, որ անտեղյակ են։ Այս փաստը խոսում է այն մասին, որ 1988թ-ից հետո Հայաստանում բավականին լուրջ եւ կարեւոր աշխատանքներ են ծավալվել սեյսմիկ պաշտպանության ոլորտում։
Հարցվողների 65 տոկոսը կարեւորում է Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության (ՍՊԱԾ) ստեղծումը։ Սա նույնպես խոսում է այն մասին, որ ծառայությունը բավականին լուրջ նվաճումների էր հասելՙ ընդունվել է պետական երկարաժամկետ ծրագրեր, սեյսմիկ պաշտպանության մասին օրենք, որոնց իրագործումը կախված է հենց այս կառույցի արդյունավետ գործունեությունից։ 10 տոկոսը կարեւորում է պետական քաղաքականության մշակումն ու իրագործումը։
Հարցվողներից 25 տոկոսը կարեւորում է բարձրացված բոլոր հարցերը։
Հայաստանում սեյսմիկ պաշտպանության համակարգի զարգացման նկատմամբ վերաբերմունքը հարցինՙ հարցվողների 3 տոկոսը նշում է արագ զարգացման տարբերակը, իսկ 64 տոկոսըՙ դանդաղ, 19 տոկոսըՙ չի զարգանում եւ միայն 14 տոկոսը նշել են իրենց տարբերակները (միջին տեմպերով, հետընթաց, անկում է ապրում եւ այլն) եւ այս վերջին 14 տոկոսի կեսըՙ համակարգի զարգացումը կապում է ՍՊԱԾ-ի ստեղծողի հետ եւ կարծիք է հայտնում. «ծառայության ստեղծողի համակարգից հեռանալուց հետո դադարել է այն գործել»։
Հարցվողների մեծ մասըՙ 48 տոկոս, Հայաստանում սեյսմիկ պաշտպանության համակարգի հետագա զարգացումը տեսնում են ՍՊԱԾ-ի ուժեղացման եւ արդիականացման մեջ։
Հարցաթերթի վերջում հարցվողները հայտնել են իրենց անձնական կարծիքըՙ «սեյսմիկ պաշտպանության կուռ համակարգի ստեղծում, պահպանում եւ նրա հետագա զարգացում»։
Այս հարցումներից պարզ է, որ հասարակության լայն խավերին խիստ մտահոգում է Հայաստանի սեյսմիկ պաշտպանության հիմնախնդիրը, քանի որ 1988թ-ի Սպիտակի աղետալի երկրաշարժի պատճառած հետեւանքները դեռ մխում են, եւ պետք է լուրջ քայլեր ձեռնարկվեն հենց այսօր, քանզի վաղը կարող է ուշ լինել։