«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#223, 2003-12-04 | #224, 2003-12-05 | #225, 2003-12-06


ՍՊԱԾ-Ը ՉԻ «ՔԱՆԴՎԵԼ»

Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունն այսօր ներառվել է Արտակարգ իրավիճակների պետական վարչության կազմության մեջ։ Շրջանառվող լուրերին ի պատասխան, թե դրանից հետո այս կառույցը քանդվել է, եւ ընդհատվել են բոլոր ծրագրային աշխատանքները, վարչության պետ Հմայակ Հարոյանն այդ խոսակցությունները նախկին պետիՙ Սերգեյ Բալասանյանի «ակտիվացման» հետեւանք որակեց։ Նրա հավաստմամբ, վերակազմավորումից հետո ոչ մի արհեստավարժ մասնագետ աշխատանքից դուրս չի եկել։ Ըստ նրա, Ս. Բալասանյանի ժամանակ աշխատանքի ու վճարման արատավոր բարքեր են տիրապետել։ Իբր լավ վարձատրվել են միայն ղեկավարի մերձավորները։ Առանց կոլեկտիվի մասնակցության «գրանտներ» են վայելել առանձնաշնորհյալ աշխատողներ։ Իբրեւ կարեւոր նորույթ ՍՊԱԾ-ի կյանքում Հ. Հարոյանը նշեց պետական հատկացումներիՙ 15 մլն դրամով ավելացումը։

Այնուամենայնիվ, գեներալ-մայորը հիշատակեց, որ ՍՊ ծառայությունն իր զարգացման առկա մակարդակին հասել է նաեւ Ս. Բալասանյանի շնորհիվ, որի նախաձեռնությամբ տեխնիկական նոր միջոցներ են ներդրվել։

Կ. Դ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4