«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#223, 2003-12-04 | #224, 2003-12-05 | #225, 2003-12-06


ՄԻՆՎՈԴԻԻ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆԸ ԶՈՀ ԳՆԱՑ 40 ՄԱՐԴ, ՈՐՈՆՑԻՑ 3-Ըՙ ՀԱՅԵՐ

Երեկ Մինվոդիի մոտ Եսենտուկիում պայթեցված էլեկտրագնացքի զոհերի թիվը գիշերվա տվյալներով հասավ 41-ի, որոնցից 3-ը հայեր ենՙ Ասրումյան Զալինա Դմիտրիի, Ասրումյան Իրինա Զարոյի եւ Գրիգորյան Խորեն Գրիգորի։ Վիրավորների թիվն անցնում է 150-ը, որոնցից 40 հոգուն արդեն ամբուլատոր բուժում է տրվել։

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Նիկոլայ Պատրուշեւի հաղորդած տվյալների համաձայն, էլեկտրագնացքը պայթեցրել են 2 կին եւ մի տղամարդ։ Կանայք գտնվում էին վագոնում եւ պայթյունից անմիջապես առաջ դուրս են թռել։ Մեկը վերահսկելիս է եղել ամբողջ գործողությունը, սակայն պայթյունից տուժել է եւ հազիվ թե ապրի։ Հայտնաբերվել են տղամարդու մարմնի մասերը։ Նրա ոտքերին ամրացված նռնակներ են եղել, ինչը հաստատում է, որ նա մահապարտ ահաբեկիչ էր։

Նախագահ Վլադիմիր Պուտինը կատարված ահաբեկչությունը բնորոշեց որպես «խորհրդարանական ընտրությունների նախօրեին երկրում իրավիճակն ապակայունացնելու փորձ, որը հանցագործներին ոչնչի չի հասցնի»։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4