«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#224, 2003-12-05 | #225, 2003-12-06 | #226, 2003-12-09


ԿՏՐՈՒԿ ՎԱՏԱՑԵԼ Է ՍԻՐՏ-ԱՆՈԹԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՏԱՌԱՊՈՂՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ

Ինչպես «Ազգին» երեկ, տեղեկացրեց «Շտապօգնություն» ՊՓԲԸ 1-03 օպերատիվ ծառայության պետ Արմեն Խաչատրյանը, վերջին մեկ շաբաթվա ընթացքում կտրուկ ավելացել է շտապբուժօգնության կանչերի թիվը։ Հիմնականում կանչերը հրավիրվում են սիրտ-անոթային, նյարդային հիվանդությունների համար, որոնք խիստ կապակցված են եղանակի հաճախակի տատանումների հետ։ Խորհուրդ է տրվում խրոնիկական հիվանդությամբ տառապողներին բարդություններից խուսափելու համար խստորեն հետեւել իրենց բուժող բժշկի խորհուրդներին ու ժամանակին ընդունել նշանակված համապատասխան դեղորայքը։

Այս օրերին 1-03 ծառայության խորհրդատվական բաԺինը հատուկ հսկողություն ու լրացուցիչ տեղեկություն է հայտնում արդեն 1 անգամ կանչով սպասարկված հիվանդներին։

Հիշեցնենք նաեւ, որ գործում է շուրջօրյա հեռախոսահամարՙ 52-66-51։

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4