Պրոֆեսիոնալ թենիսիստների ընկերակցությունը հրապարակել է մրցաշրջան-2003-ի արդյունքներով աշխարհի 100 լավագույն թենիսիստների եւ թենիսիստուհիների ցուցակը։ Մրցաշրջան-2003-ում բոլորից հաջող հանդես եկավ եւ առավելագույն քանակի վարկանիշային միավորներ վաստակեց ամերիկացի թենիսիստ Էնդի Ռոդիկըՙ 907։ Նա էլ գլխավորում է լավագույնների ցուցակը։ 100 լավագույն թենիսիստների ցանկում են հայ երկու մարզիկներ։ Արգենտինահայ Դավիթ Նալբանդյանն ընթացիկ մրցաշրջանում էլ հաջող մրցելույթներ ունեցավ եւ տեղ է զբաղեցրել լավագույն տասնյակում։ Դավիթը 412 միավորով ընթանում է 8-րդ տեղում։ Նախորդ տարվա համեմատ զգալի առաջընթաց է ապրել Սարգիս Սարգսյանըՙ Հայաստանի թենիսիստների առաջատարը։ Սարգիսը հատկապես հաջող մրցելույթներ ունեցավ Մոսկվայում կայացած «Կրեմլի գավաթի» եւ Սանկտ Պետերբուրգի մրցաշարերում, որտեղ հասավ մինչեւ եզրափակիչ։ Սարգիսը 190 միավորով վարկանիշային ցուցակում 39-րդ տեղում է։
Կանանց առաջատարը բելգիացի թենիսիստուհի Ժյուստին Էնենն է։ Դիրքերը զգալիորեն զիջել են Սերենա քույրերը։ Դրա պատճառը վնասվածքներն են, որոնց պատճառով նրանք ստիպված էին բաց թողնել մի քանի մրցաշարեր։ 100 լավագույնների ցանկում տեղ է զբաղեցրել Շվեյցարիայում բնակվող մեր հայրենակցուհի Մարի-Գայանե Միքայելյանը։ Նա 548 միավորով 66-րդ տեղում է։
Ահա լավագույն տասնյակները.
Կանայք
1. Ժյուստին Էնեն | Բելգիա | 6628 |
2. Կիմ Կլիյստերս | Բելգիա | 6553 |
3. Սերենա Ուիլյամս | ԱՄՆ | 3916 |
4. Ամելի Մորեսմո | Ֆրանսիա | 3194 |
5. Լինդսեյ Դեւենպորտ | ԱՄՆ | 2990 |
6. Ջենիֆեր Կապրիատի | ԱՄՆ | 2766 |
7. Անաստասիա Միսկինա | Ռուս. | 2581 |
8. Ելենա Դեմենտեւա | Ռուս. | 2383 |
9. Չանդա Ռուբին | ԱՄՆ | 2328 |
10. Այի Սուգիյամա | Ճապոնիա | 2235 |
Տղամարդիկ
1. Էնդի Ռոդիկ | ԱՄՆ | 907 |
2. Ռոջեր Ֆեդեռեր | Շվեյցարիա | 875 |
3. Խուան Կառլոս Ֆեռերո | Իսպ. | 841 |
4. Անդրե Աղասի | ԱՄՆ | 685 |
5. Գիլյերմո Կորիա | Արգենտինա | 666 |
6. Ռայներ Շուտլեր | Գերմանիա | 641 |
7. Կառլոս Մոյա | Իսպանիա | 456 |
8. Դավիթ Նալբանդյան | Արգենտ. | 412 |
9. Մարկ Ֆիլիպուսիս | Ավստրալ. | 323 |
10. Սեբաստիան Գրոժան | Ֆրանսիա | 322 |