«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#226, 2003-12-09 | #227, 2003-12-10 | #228, 2003-12-11


Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆԻ 100-ԱՄՅԱԿԸ ԱՐԳԵՆՏԻՆԱՅՈՒՄ

Դեկտեմբերի 6-ին Արգենտինայի զբոսաշրջիկության միջազգային կենտրոն համարվող Մար դել Պլատա քաղաքում տեղի ունեցավ Արամ Խաչատրյանի 100-ամյակին եւ Հայաստանի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հանդիսավոր համերգ, որը կազմակերպել էր Արգենտինայում ՀՀ դեսպանությունըՙ երկրի մշակույթի նախարարության եւ Մար դել Պլատայի քաղաքապետարանի հովանավորությամբ։

Համերգին հատուկ հրավիրված անվանի դիրիժոր Զավեն Վարդանյանի գլխավորած Մար դել Պլատայի ֆիլհարմոնիկ նվագախումբը կատարեց հատվածներ Բեթհովենի, Մոցարտի եւ Խաչատրյանի ստեղծագործություններից։ Մար դել Պլատայի քաղաքապետ Դանիել Կատցը Զավեն Վարդանյանին հռչակեց քաղաքի Պատվո հյուրՙ ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ տարած վերջինիս փայլուն աշխատանքի համար։

ԱՐԳԵՆՏԻՆԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4