Մ. Նահանգները թույլ չի տա Իրաքի վերականգնմանը մասնակցել այն երկրների ընկերություններին, որոնք չեն աջակցել Իրաքում ԱՄՆ պատերազմին, գրում է «Վաշինգտոն փոստը» դեկտեմբերի 10-ի համարում։ «Միայն դաշնակիցները կօգնեն Իրաքի վերականգնմանը» հոդվածում նշվում է, որ վերականգնման գործարքների քանակը 26 է 18,6 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ։ Ընդամենը 63 դաշնակից պետությունների է թույլատրվել մասնակցել Իրաքի վերակառուցմանը, որոնց թվում են ԱՊՀ երկրներից Ադրբեջանը, Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան եւ Ուզբեկստանը (ՎՈՒՈՒԱՄ պետություններ), Ղազախստանը, ինչպես նաեւ բալթյան երեք հանրապետությունները։ Երկրների ցուցակը կազմել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի տեղակալ Փոլ Վոլֆովիցը։ Ռուսաստանին, Գերմանիային, Ֆրանսիային, Կանադային, ովքեր դեմ էին պատերազմին, թույլ չի տրվելու մասնակցել Իրաքի վերականգնմանը։
Հայաստանը չի ներառվել Վոլֆովիցի կազմած ցուցակում։
ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածուներից Ջոն Քերին դատապարտել է Վոլֆովիցի որոշումը։ «Ես չեմ կարող պատկերացնել ավելի հիմար, վիրավորական բան», ասել է Քերին։