«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#227, 2003-12-10 | #228, 2003-12-11 | #229, 2003-12-12


«ԹՈՒՐՔԻԱՆ ՊԵՏՔ Է ՀԱՄՈԶԻ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԵՎ ԲԱՑԻ ՍԱՀՄԱՆԸ»

Տրապիզոնի Առեւտրի փոխանակման համագումարի նախագահ Մեհմեթ Ջիրավը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ համաձայնությամբ պետք է բացվի թուրք-հայկական սահմանը, որպեսզի առեւտուրը եւ զբոսաշրջությունը զարգացում ապրի, գրում է «Թրքիշ Դեյլի նյուսը»։ Ջիրավը նկատել է, որ թուրք-հայկական սահմանի բացման խնդիրը պետք է լուծվի, պայմանով, որ Ադրբեջանի շահերը չանտեսվեն։ Նա նաեւ ասել է, որ Թուրքիան պետք է Ադրբեջանին համոզի եւ Հայաստանի հետ սահմանը բացի որքան հնարավոր է շուտ։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4