Երեկ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը տեղեկացրեց, որ «Արմենալ» ընկերությունը 2004 թ.-ի հունվարից մինչեւ նոյեմբեր չի գործելու արմատական վերազինման աշխատանքների պատճառով։ Այդ մասին նախարարն ասաց վկայակոչելով «Արմենալի» սեփականատեր ռուսական «Ռուսալ» ընկերությանը։ Ալյումինի փայլաթիթեղի արտադրության այս ձեռնարկության վերազինման նպատակով կներդրվի 20-30 մլն դոլար։ Հայտնի է նաեւ այդ նպատակով հայտարարված մրցույթը շահած ընկերությունը։ Դա գերմանական «Ախենբախն» է։
Ա. Մ.