«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#228, 2003-12-11 | #229, 2003-12-12 | #230, 2003-12-13


ԱԲԱՇԻՁԵ. ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀԵՏԱՁԳԵԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԲԱԹՈՒՄ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աջարիայի ղեկավարն անհրաժեշտ է համարում «հետաձգել Վրաստանի ինչպես նախագահական, այնպես էլ խորհրդարանական ընտրությունները, որպեսզի դրանք ազնվորեն անցկացվեն»։ Այդ մասին Ասլան Աբաշիձեն հայտարարել է այսօր ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։ Նրա խոսքով, «անկարելի է ընտրություններն անցկացնել այն ընտրացուցակներով, որոնք եղել են եւ որոնցում նշված են 19-րդ դարի վերջին ծնված մարդիկ»։ «Նոր ընտրությունների կեղծումը կլինի խեղկատակություն եւ մարտահրավեր Վրաստանի ժողովրդին», կարծիք է հայտնել Աբաշիձեն։ Նա առաջարկել է «հետաձգել ընտրությունները, որպեսզի իմացվի նոր կառավարության իրական վարկանիշը, որն այժմ ցանկանում է ամեն գնով օրինականացնել իր իշխանությունը»։

«Անհրաժեշտ է, որ Վրաստանում ամեն ինչ փոխվի, որպեսզի երկրում ազնիվ քաղաքականություն անցկացվի», ասել է Աջարիայի ղեկավարը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4