Դեկտեմբերի 12-ից ռուսական ՌԱՕ ԵԷՍ ընկերությանը պատկանող Միջազգային էներգետիկ կորպորացիան վերսկսել է Վրաստան էներգամատակարարումները։ «Ռոսբիզնեսկոնսալտինգը» հաղորդում է, որ ռուսական ընկերությունը Հրազդանի ջերմաէլեկտրակայանից օրական մայրաքաղաք Թբիլիսի կառաքի 1,1 մլն կվտ էլեկտրաէներգիա։ Հրազդանի ջերմաէլեկտրակայանը ՌԱՕ ԵԷՍ-ի սեփականությունն է։ Հայաստանից Վրաստան արտահանվող էլեկտրաէներգիայի գնորդը AES-«Թելասի» ընկերությունն է, որի բաժնետոմսերի 75 տոկոսն օգոստոսին ամերիկյան AES ընկերությունից գնել է ՌԱՕ ԵԷՍ-ը։