Դեկտեմբերի 12-ին Քոչարի փողոցից դեպի Բանջարանոցային փողոց գնացող կամրջի տակով անցնող խմելու ջրի խողովակը վերանորոգելիս ջրմուղի աշխատակիցները բուլդոզերով աշխատելիս վնասել են կամրջի մի մասը, որի հետեւանքով փլվել է նաեւ հետիոտնի անցումային մի մասը։ Զոհեր եւ վիրավորներ չկան։ Ընթանում են հետազոտական աշխատանքներ։ Ներկայումս փակված է Քոչարի փողոցի այդ հատվածի երթեւեկությունըՙ ավելորդ խցանումներից խուսափելու համար։
Օպերատիվ տեղեկատվությունը վերցված է ԱԻՎ լրատվական կենտրոնից։
Լրաքաղըՙ ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԻ