Ամերիկացի զինվորները Սադդամ Հուսեյնին ձերբակալել են Տիկրիտից ոչ հեռու ստորգետնյա մի ապաստարանում։ Ամենատարրական հարմարություններից զուրկ այս ապաստարանն իրականում փոքրիկ մի խուց է եղել, որի պատը, թուրքական մամուլի վկայությամբ, զարդարել են Հիսուս Քրիստոսի, Մարիամ Աստվածածնի եւ Նոյի նկարները։ «Միլիեթը» նկատի ունենալով սրբապատկերների հանգամանքը, երեկվա համարում գրել է, թե «Սադդամն ապավինել էր Հիսուս Քրիստոսին»։
Հ. Չ.