«Նախիջեւան» հայրենակցական միությունը վերջերս իր հերթական համաժողովում քննարկել է Մեղրիի հարցը եւ ընդունել մի փաստաթուղթ, որում գրված է. «Արցախի հարցի կարգավորման բանակցություններում առաջարկվել է Մեղրիից միջանցք տալ Ադրբեջանինՙ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության հետ միանալու համար»։ Այս մտավախությամբ միությունը Մինսկի խմբի համանախագահներից պահանջում է արցախյան կարգավորման բանակցություններում Մեղրիի խնդիրը քննարկելու դեպքում բանակցող կողմ ճանաչել նաեւ մոտ 400 հազար նախիջեւանահայերից ընտրված մարմնինՙ Նախիջեւանահայոց ազգային խորհրդին։
Թ. Մ.