«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#230, 2003-12-13 | #231, 2003-12-16 | #232, 2003-12-17


«ԲՈԼՈՐՍ ՄԻԱՍԻՆ ԼԻՈՎԻՆ ԿԼՈՒԾԵՆՔ ԽՆԴԻՐԸ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՀԵՏՆՈՐԴՆԵՐ ԵՆՔ»

«Հիշատակ հետնորդների» միջազգային հասարակական հիմնադրամը սկսել է նույնանուն հայկական համազգային ծրագրի իրականացումը։ Ծրագիրը նպատակ ունի ապահովել 1875-1923 թթ. Օսմանյան կայսրության տարածքում մեր հայրենակիցներին հասցված նյութական վնասի փոխհատուցումը։ Ծրագրին կարող են մասնակցել նախ եւ առաջ բոլոր հայրենակիցներըՙ անկախ ֆինանսական վիճակից, քաղաքական համոզմունքներից, տարիքից, բնակության վայրից։ Ծրագրին կարող են մասնակցել նաեւ յուրաքանչյուր երկրի իրավաբանական կամ ֆիզիկական անձինք։ Հիմնադրամը չի զբաղվում եւ չի զբաղվելու քաղաքական գործունեությամբ, ինչպես նաեւ թույլ չի տալու ուրիշներին «Հիշատակ հետնորդների» ծրագիրն իրականացնելիս օգտվել քաղաքական դիվիդենտներից կամ էլ իրեն ներքաշել որեւէ քաղաքական խաղի մեջ։ «Բոլորս միասին լիովին կլուծենք այս խնդիրը 3-4 տարիների ընթացքում, որովհետեւ մենք հետնորդներ ենք», գրված է հիմնադրամի կոչում։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4