«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#230, 2003-12-13 | #231, 2003-12-16 | #232, 2003-12-17


ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ 15 ՕՐ ՈՒՇԱՑՆԵԼԻՍՙ ՏՈՒԳԱՆՔՆԵՐ

Խորհրդարան ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է կատարել հետեւյալ փոփոխությունները։ Աշխատավարձը ժամկետից հետոՙ 15 օրվա ընթացքում չվճարելու դեպքում պատասխանատու անձի նկատմամբ կկիրառվի վարչական տույժ։

Առաջին անգամ կգանձվի տուգանք չվճարված աշխատավարձի 1/4-ի չափով, բայց ոչ ավելի, քան 500 հազար դրամ։ Վարչական խախտման կրկնության դեպքում տուգանքի չափը կկազմի չվճարված աշխատավարձի 1/3-ը, բայց ոչ ավելի, քան 1 մլն դրամ։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4