Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանն այսօր հանդիպում է ունեցել Ռուսաստանյան Դաշնության նախագահի աշխատակազմի ղեկավար Դմիտրի Մեդվեդեւի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաեւ տարածաշրջանային քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ երկու երկրների նախագահների աշխատակազմերի համագործակցության խորացման խնդիրների շուրջ։