Հայկական Ոսկեպար եւ ադրբեջանական Աշաղի գյուղերի մոտ երեկ դիտարկվել է հայ¬ադրբեջանական սահմանը։ Հայաստանի տարածքում դիտարկմանը մասնակցել է ԵԱՀԿ նախագահողի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։ Դիտարկման ընթացքում որեւէ միջադեպ չի գրանցվել։ Երկու հանրապետությունների զորամիավորումների հրամանատարները ռադիոկապով քննարկել են հրադադարի պահպանման համար անհրաժեշտ միջոցառումները։