«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#231, 2003-12-16 | #232, 2003-12-17 | #233, 2003-12-18


«ԱՐԱՐԱՏԸ» ԿՄԱՍՆԱԿՑԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ

Մեկամյա ընդմիջումից հետո, որը պայմանավորված էր ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից որակազրկմամբ, Երեւանի «Արարատը» կրկին կմասնակցի ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը։ «Արարատ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը ֆուտբոլի ֆեդերացիային հղած պաշտոնական նամակով հաստատել է իր մասնակցությունը 2004 թ. բարձրագույն խմբի առաջնությանը։ Հիշեցնենք, որ վերջերս կայացած մամուլի ասուլիսում ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ եթե «Արարատը» հայտ ներկայացնի, ապա ֆեդերացիայի գործկոմի որոշմամբ թիմին կթույլատրվի մասնակցելու բարձրագույն խմբի մրցաշարին։ Ինչ խոսք, «Արարատի» մասնակցությունը մեծ շուք կհաղորդի առաջնությանը, կնպաստի մրցակցության աճին։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4