Պատգամավոր Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ խորհրդարանը երեկ երկրորդ ընթերցմամբ ընդունեց Հայաստանում նվազագույն աշխատավարձի օրինագիծըՙ որպես նվազագույն աշխատավարձ սահմանելով 13 հազար դրամը։
Բնականաբար, օրինագծին պատգամավորները կողմ էին, թեեւ, եթե հաշվի առնենք նվազագույն սպառողական զամբյուղի առողջապահության նախարարության կատարած հաշվարկը, որն անցնում է 20 հազար դրամից, պարզ է, որպես նվազագույն աշխատավարձ սահմանվող աշխատավարձը սոցիալական բավարար երաշխիք չէ։
Միեւնույն ժամանակ, եթե հաշվի առնենք նվազագույն աշխատավարձի նախկին չափերը, ապա Հայաստանի Հանրապետությունը սոցիալական պետության կայացման «զգալի քայլեր» է կատարում։