«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#231, 2003-12-16 | #232, 2003-12-17 | #233, 2003-12-18


ԲԵՆԶԻՆԻ 1 ՏՈՆՆԱՅԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՙ 224 ԴՈԼԱՐ

Խորհրդարանը երեկ քննարկեց բենզինի եւ դիզելային վառելիքի համար հաստատագրված վճարների օրենքի նախագիծը։ Բենզինի համար հաստատագրված վճարն, ըստ օրենքի, կլինի 224 դոլարՙ 1 տոննայի համար։

Ըստ ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի, այս օրենսդրական նախաձեռնությամբ փորձ է արվում պարզեցնել հարկման մեխանիզմներըՙ թույլ չտալով թաքցնել շահույթը։ Ըստ Մինասյանի, հաստատագրված վճարը տարածվում է աղբյուրից սպառող։ Մանրածախ սպառումը եւս իրականացվում է հաստատագրված վճարումների ձեւով։

Այս կերպ ակնկալիք կա, որ շուկայական տնտեսությունն իր դրական դրսեւորումներն ավելի նկատելի կդարձնի, եթե վերացվեն օրենսդրական բացերը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4