«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#232, 2003-12-17 | #233, 2003-12-18 | #234, 2003-12-19


ՀԱՅԱՍՏԱՆԸ «ԿԻՍԱԱԶԱՏ» ԵՐԿՐՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ

Ամերիկյան «Ազատության տուն» կազմակերպությունը ԱՊՀ 5 երկրների բնորոշել է «կիսաազատ», որոնց մեջ է նաեւ Հայաստանը։ Ուկրաինան, Ռուսաստանը, Վրաստանը եւ Մոլդովան նույնպես դասվել են «կիսաազատների» շարքը։ Հաշվի են առնվել այնպիսի գործոններ, ինչպիսիք են քաղաքական իրավունքները եւ քաղաքացիական ազատություններըՙ որոշելու համար երկրի այսպես ասած կարգավիճակը։

Հայաստանը, ինչպես Ուկրաինան եւ Վրաստանը, ստացել է 4 միավոր երկու պարամետրերում, Ռուսաստանըՙ 5, Մոլդովանՙ 3 քաղաքական իրավունքների եւ 4 միավորՙ քաղաքացիական ազատությունների համար։

Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Ադրբեջանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Բելառուսը եւ Ղազախստանը համարվել են «ոչ ազատ» երկրներ։ Այսինքնՙ Ադրբեջանը կորցրել է «կիսաազատ» երկրի կարգավիճակը, որն ուներ անցած տարի։

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4