Մ. Նահանգներում ճանաչում ձեռք բերած System Of A Down ամերիկահայ հարդ¬ռոք խումբը, որն այս տարի արժանացավ ամերիկյան «Գրեմմի» մրցանակին, երեկ կազմակերպել էր համաամերիկյան ակցիաՙ իր երկրպագուներին կոչ անելով դիմել Կոնգրեսինՙ ընդունելու Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձեւ։ Խմբի ղեկավար Սերժ Թանքյանը իրենց հարյուր հազարավոր երկրպագուներին ուղարկած նամակում նշել է, որ աշխարհում կատարված ոճրագործությունների հիմքում ընկած են կրոնական, ազգային խտրականությունները, կամ մշակութային խիստ տարբերությունները, որոնք գործածվում են իբրեւ պատճառ ու արդարացում ոչնչացնելու մարդկային հոծ զանգվածների։ «Խնդրում եմ միացեք ինձ եւ խմբի մյուս անդամներինՙ Տարոնին, Շավոյին, Ջոնին ու բացիկներ ուղարկեք սենատորներին», ասել է նա։ Խումբը Մ. Նահանգներում արդեն մի քանի տարի պայքարում է Հայոց ցեղասպանության ճանաչման համար եւ քանիցս կազմակերպել է նմանատիպ միջոցառումներ։