«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#232, 2003-12-17 | #233, 2003-12-18 | #234, 2003-12-19


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի խմբագիր,

Ձեր թերթի 17.12.2003 թ.-ի թիվ 232 (2917) համարում տպագրված «Աշտարակ-կաթ»ՙ աղմուկի թագավորություն» հոդվածի կապակցությամբ հայտնում ենք, որ «Աշտարակ-կաթ» փակ բաժնետիրական ընկերությունը ոչ մի առնչություն չունի Երեւանի Զեյթուն թաղամասի Կամարակ 2-րդ նրբանցքի եւ 16-րդ փողոցի բնակիչների հետ եւ հոդվածում տեղ գտած քննադատությունները չեն կարող վերաբերել նշված ընկերությանը։

Իսկ ինչ վերաբերում է «Երեւանի քաղաքային կաթի գործարան» փակ բաժնետիրական ընկերությանը, հայտարարում եմ, որ նշված ընկերության եւ Կամարակ փողոցի բնակիչների միջեւ ծագած աղմուկի վերաբերյալ վեճը մոտ 2 ամիս առաջ դադարել է։ Կողմերը պատրաստվում են ստորագրել հաշտության համաձայնագիր եւ ներկայացնել դատարանի հաստատմանը։ Ուստի թիվ 232 (2917) համարում զետեղված հոդվածը կորցրել է իր վաղեմությունը։

Հայտարարողՙ ԱՄԱԼՅԱ ԱՎԱԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4