«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#233, 2003-12-18 | #234, 2003-12-19 | #235, 2003-12-20


ԲԱՔՈՒՆ ՄՏԱԴԻՐ ՉԷ ՏԵՂԱԿԱՅԵԼ ՕՏԱՐ ՌԱԶՄԱԿԱՅԱՆՆԵՐ

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի ղեկավար Նովրուզ Մամեդովը «Ինտերֆաքսին» ասել է, որ Բաքվի իշխանությունները որեւէ բանակցություններ չեն վարում երկրի տարածքում ՆԱՏՕ-ի կամ առանձին պետությունների ռազմակայաններ տեղակայելու մասին։

Մամեդովը զարմանք է հայտնել նախօրեին Բաքվի «Էխո» թերթում տպագրված հոդվածի առնչությամբ, համաձայն որի իբր «Մոսկվան Ադրբեջանին առաջարկել է հրաժարվել ՆԱՏՕ-ի շարժական ռազմակայաններ Բաքվում տեղակայելու մտադրությունից, ինչի դիմաց Բաքվին խոստանում է խաղաղ ճանապարհով վերադարձնել երկու-երեք գրավված շրջաններ»։

«Էխոն»ՙ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մի պաշտոնյայի, գրել էր, թե «խոսքը մասնավորապես Ֆիզուլիի եւ Կուբաթլուի մասին է, եւ այս ուղղությամբ ռուսական կողմը շատ լուրջ աշխատանքներ է տանում»։ Ըստ պաշտոնյայի, «ամենայն հավանականությամբ, հունվարին կկայանա Ալիեւ-Պուտին հանդիպումը, որից հետո ԼՂ խնդրում լուրջ փոփոխություններ կլինեն, հունվարին Ալիեւը պետք է ընդունի կամ մերժի Ռուսաստանի առաջարկը»։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4