ԹԲԻԼԻՍԻ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանի պետնախարար Զուրաբ Ժվանիան շաբաթ օրը կժամանի Բաթումՙ բանակցելու Աջարիայի Ինքնավար Հանրապետության ղեկավար Ասլան Աբաշիձեի հետ։ Այդ մասին Ժվանիան այսօր հայտնել է լրագրողներին։ Դա կլինի Ժվանիայի եւ Աբաշիձեի առաջին հանդիպումը Շեւարդնաձեի պաշտոնաթողությունից հետո։
Բանակցությունների գլխավոր թեման կենտրոնի եւ տարածաշրջանների միջեւ հարաբերությունների կարգավորման եւ Վրաստանի նախագահիՙ հունվարի 4-ին նշանակված ընտրություններին Աջարիայի մասնակցության հարցերն են։ Ավելի վաղ Աբաշիձեն հայտարարել է նախագահական ընտրությունները հետաձգելու անհրաժեշտության մասին։