Երեկ Վրաստանի ԿԸՀ-ն որոշում է ընդունել հունվարի 4-ին Վրաստանում կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունների քվեաթերթիկները տպագրել վրացերեն եւ ռուսերեն։ Երկու երկրամասերումՙ գերազանցապես ադրբեջանաբնակ Քվեմո Քարթլիում եւ հայաբնակ Սամցխե-Ջավախքում ժողովուրդը չի հասկանում, չի կարդում վրացերեն։ Սա առաջին դեպքն է, երբ անկախ Վրաստանում քվեաթերթիկները տպագրվում են երկու լեզուներով։ Նախորդ բոլոր ընտրություններում քվեաթերթիկները տպագրվում էին միայն վրացերենով, եւ հայերն ու ադրբեջանցիները հաճախ չէին հասկանում, թե ում օգտին են քվեարկում։ Բնականաբար, նրանք հնարավորություն են ստացել քվեարկելու նախագահի թեկնածու Միխայիլ Սաակաշվիլու օգտին։