«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#233, 2003-12-18 | #234, 2003-12-19 | #235, 2003-12-20


ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ ՀԱՄԱԺՈՂՈՎՙ ՆՎԻՐՎԱԾ ԹԱՄԱՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 125-ԱՄՅԱԿԻՆ

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում այսօր հրավիրվեց համաժողովՙ նվիրված ՀԽՍՀ ժողովրդական ճարատարապետ, ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանի ծննդյան 125-ամյակին։

«Այս համաժողովը եւս մի փորձ է, որպեսզի ամբողջությամբ կարողանանք ընկալել մեր մեծ հայրենակցի, անվանի ճարտարապետի ծավալած վիթխարի գործունեությունը», նշեց Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը։

«Մեր ազգն իրավունք ունի հպարատանալու, որ աշխարհին տվել Է այնպիսի հսկա, ինչպիսին է Ալեքսանդր Թամանյանը։ Հայ ժողովրդի եւ ամեն մի հայի համար մեծագույն հպարտության առիթ են նաեւ ճարտարապետական այն գոհարները, որոնք Թամանյանը կերտել է ոչ միայն Հայաստանում, այլեւ նրա սահմաններից դուրս», ասաց ՀՀ ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանը։

Համաժողովի ընթացքում «Ալ.Թամանյանը եւ հուշարձանների պահպանությունը 1917-23 թվականներին», «Ալեքսանդր Թամանյան. կյանքն ու գործունեությունը», «Ալ.Թամանյանի կողմից մշակված Երեւանի գլխավոր հատակագիծը» եւ «Վիթխարահասակ Ալ. Թամանյանը» թեմաներով զեկուցեցին ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ճարտարապետ Վարազդատ Հարությունյանը, Հայաստանի ճարտարապետաշինարարական համալսարանի դոցենտ Գ. Մանուկյանը, պրոֆեսոր Մարտին Թովմասյանը եւ դոկտոր Գ. Շախկյանը։

Նույն օրը Ալ. Թամանյանի անվան թանգարանում բացվեց ճարտարապետի աշխատանքների ցուցահանդեսը։

Ծաղիկներ դրվեցին նրա արձանի պատվանդանին։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4