ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի Հնդկաստան այցի ժամանակ լուծվել է մի շատ կարեւոր հարց։ Մեր միակ փղիՙ Գրանդի համար ընտրվել է հարսնացու, եւ գարնանը Քենդի անունով փիղը կբերվի Հայաստան։ «Գրանդ հոլդինգի» նախագահ Հրանտ Վարդանյանը չի խնայելու ոչ մի լումաՙ փղերի հարսանյաց հանդեսը ճոխ ու գեղեցիկ անցկացնելու համար։ Ինչ հարսանիք առանց քավորի... Իսկ նորապսակների քավոր է ցանկացել լինել Հնդկաստանի դեսպանը։
Հրավիրված եք բոլորդ, պատրաստվեք ճոխ հարսանյաց հանդեսի, որը տեղի կունենա պոնչիկանոցին հարող տարածքում։ Երկու փղերը կբերվեն հրապարակ հարսանյաց ավանդական զգեստավորումով ու դհոլ-զուռնայի, երգ ու պարի ուղեկցությամբ, հարսանյաց ճանապարհորդության կգնան մինչեւ կենդանաբանական այգի։ Իսկ թե քանի տարի հետո նրանք մեզ փղիկ կպարգեւենՙ պարզ չէ, ասում են, թե փղերը 7 տարին մեկ են ձագ ունենում։
Մ. Մ.