ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ավագ հարկադիր կատարող Հ. Գասպարյանն այսօր «Արմենտել» ՀՁ ՓԲ ընկերության գրասենյակ է հանձնել իր որոշումը, որով արգելել է «Արենտելին» կիրառել վերջերս տարածած հայցի մեջ նշված սակագները, այն էՙ հեռախոսազրույցների 4 դրամ րոպեավճարի փոխարեն գանձել 8 դրամ, ինչպես նաեւ բաժանորդի անվճար խոսակցություններից օգտվելու իրավունքը 360 րոպեից դարձնել 120 րոպե։
ՀՀ արդարադատության նախարարության մամլո խոսնակ Արա Սաղաթելյանը նշեց, որ որոշումը ենթակա է անհապաղ կատարման։ Ըստ օրենքի, հարկադիր կատարողի որոշման բողոքարկումը չի կասեցնում կատարողական գործողությունները։
ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համաձայն, հարկադիր կատարողի որոշումը չկատարելը հանգեցնում է նվազագույն աշխատավարձի 100-ապատիկ տույժից մինչեւ 15 օր կալանքի։