«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#233, 2003-12-18 | #234, 2003-12-19 | #235, 2003-12-20


4 ՄԼՆ ԵՎՐՈՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԱՏՈՄԱԿԱՅԱՆՈՒՄ

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Հայկական ատոմակայանում 2004-2005 թթ.-ին նախատեսվում է իրականացնել մոտ 4 մլն եվրոյի անվտանգության միջոցառումներ, այդ թվում կարդիականացվեն եղած համակարգերը, ինչպես նաեւ կներդրվեն նորերը։ Ինչպես դեկտեմբերի 19-ին լրագրողներին հայտնեց ՀԱԷԿ-ի տնօրեն Գագիկ Մարկոսյանը, այդ աշխատանքները ֆինանսավորվելու են Եվրամիության ՏԱՍԻՍ ծրագրի կողմից։

Գ. Մարկոսյանը տեղեկացրեց նաեւ, որ 1996 թ.-ից մինչ օրս կայանի անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ օգնության կարգով 35 մլն դոլար տրամադրել է ԱՄՆ կառավարությունը, իսկ 12 մլն դոլար ներդրել է ՏԱՍԻՍ-ը։ Ներկայումս էլ ընթանում է ՏԱՍԻՍԻ տրամադրած 10 մլն եվրոյի ծրագրի իրականացումը։ Բացի այդ, ըստ ՀԱԷԿ-ի տնօրենի, ֆինանսա-տեխնիկական օժանդակություն են ցուցաբերել նաեւ Իտալիայի եւ Անգլիայի կառավարությունները։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4