«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#234, 2003-12-19 | #235, 2003-12-20 | #236, 2003-12-23


Վ. ԳՈՒԼԻԵՎ. «ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԼՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՈՒՆԻ ՀԱՏՈՒԿ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

Ադրբեջանի արտգործնախարար Վիլայաթ Գուլիեւը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ պետություններից ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանն ունի հատուկ հնարավորություններ, հաղորդում է Ինտերֆաքսը։

«Անշուշտ, ՌԴ-ն ունի ավելի մեծ հնարավորություններ, ռեսուրսներ։ ՌԴ-ն սերտորեն կապված է տարածաշրջանին, ունի սերտ հարաբերություններ Հայաստանի հետ։ Այս տեսանկյունից, ՌԴ-ի ակտիվացումը հակամարտության կարգավորման հարցում կարող է բերել դրական արդյունքներ», ասել է Գուլիեւը։

Ադրբեջանի արտգործնախարարը նշել է, որ Բաքուն շարունակում է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությանը կոչ անել ԼՂ հարցում որդեգրելու «արդարացի» դիրքորոշում, որը խարսխված լինի միջազգային իրավունքի նորմերի վրա, եւ չելնել «գոյություն ունեցող փաստի» դիրքորոշումից։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4