«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#234, 2003-12-19 | #235, 2003-12-20 | #236, 2003-12-23


ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ ԵՎ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԸ ԱՐԺԱՆԱՆՈՒՄ ԵՆ «ՍԲ. ՍԱՀԱԿ-ՍԲ. ՄԵՍՐՈՊ» ՇՔԱՆՇԱՆԻՆ

Այսօր Մայր աթոռ Սբ. Էջմիածնի վեհարանում Ամենայն հայոց հայրապետը հանդիսավոր պայմաններում «Սբ. Սահակ-Սբ. Մեսրոպ» պատվո բարձր շքանշաններ կհանձնի մեր լավագույն արվեստագետներից երկուսինՙ երգչուհի Գոհար Գասպարյանին եւ նկարիչ Հակոբ Հակոբյանին։ Շքանշանի տվչությունից առաջ զույգ արվեստագետներին ներկայացնելու պարտականությունը կտրվի համապատասխանաբար Տիգրան Լեւոնյանին եւ Շահեն Խաչատրյանին։ Շքանշանի հանձնման արարողությանը կհաջորդի համերգՙ պրոֆ. Գոհար Գասպարյանի աշակերտների մասնակցությամբ։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4