Մշակման ընթացքում է քաղաքապետի նոր որոշումըՙ դարձյալ քաղաքաշինական մոտիվներով։ Նախքան որեւէ շինարարության սկիզբը, դրա հեղինակը ցուցատախտակների վրա պիտի ներկայացնի կառուցվելիք օբյեկտի սխեմանՙ ընդգրկումները, կերպարային մանրամասները, տեղադրությունը։ Միայն քաղաքացիների արձագանքները վերլուծելուց հետո շինարարության մեկնարկի թույլտվություն կլինի։ Նոր կարգը կգործի 2004 թ. հունվարի 1-ից, եւ հավանաբար, նախատեսվում է կառուցապատողի հետ հարաբերությունների մեջ ներառելով նաեւ բնակչությանը, նրա մասնակցությանն իրավական բնույթ հաղորդել եւ հարկ եղած դեպքում ապավինել նրա մարտական ոգուն։
Կ. Դ.