«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#234, 2003-12-19 | #235, 2003-12-20 | #236, 2003-12-23


ԼՈԿԱԼ ՋԵՌՈՒՑՈՒՄԸ ԹԱՆԿ ՀԱՃՈՒՅՔ ԿԼԻՆԻ

Ջեռուցման լոկալ համակարգի 2 տարբերակ է առայժմ քննարկվում եւ հավանական համարվում Երեւանի բազմաբնակարանների համար։ Ըստ առաջին տարբերակի, յուրաքանչյուր բնակարան կարող է ունենալ իր առանձին համակարգը։ Արդեն այսօր սկսվել է ամեն բնակարանում տեղադրվելիք փոքր կաթսաների արտադրություն հենց Երեւանում։

1 սենյականոց բնակարանում լոկալ ջեռուցման համակարգի տեղադրումը կնստի մոտ 1000 դոլար, 2 սենյականոցումՙ 1200-1250, 3 սենյականոց բնակարանումՙ 1400-1500 դոլար։

Լոկալ ջեռուցման երկրորդ տարբերակով յուրաքանչյուր բազմահարկ կունենա իր մեկ միասնական կաթսան։ Սակայն դատարկ բնակարանների առկայությունը մեխանիկորեն կդառնա վարձավճարների թանկացման, ջերմության կորուստների պատճառ եւ ուրեմնՙ պակաս նպատակահարմար։

2004 թ. քաղաքային իշխանությունները ենթադրում են լայնածավալ անցում այս համակարգին։ Նկատի ունենալով հասարակ սպառողի գրպանի համար բավական հավակնոտ գները, դժվար է լավատեսական ենթադրություններ անել Երեւանի ջեռուցման ապագայի վերաբերյալ։ Հենց բնակիչների անվճարունակության պատճառով քայքայվեց ու փլուզվեց կենտրոնացված համակարգը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4