«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#234, 2003-12-19 | #235, 2003-12-20 | #236, 2003-12-23


ԱՌԱՋԻԿԱ ՕՐԵՐԻՆ ՍՊԱՍՎՈՒՄ Է ԱՌԱՆՑ ՏԵՂՈՒՄՆԵՐԻ ԵՂԱՆԱԿ

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի հիդրոօդերեւութաբանության եւ շրջակա միջավայրի մոնիտորինգի պետական ծառայության տվյալներով, դեկտեմբերի 23-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով։

Նշված օրերին օդի միջին ջերմաստիճանը Շիրակում կտատանվի գիշերըՙ -7 -12, ցերեկըՙ -4 +1, Կոտայքում գիշերըՙ -7 -12, ցերեկըՙ -4 +1, Գեղարքունիքում գիշերըՙ -7 -12, ցերեկըՙ -4 +1, Լոռիում գիշերըՙ -3 -8, ցերեկըՙ 0 +5, Տավուշում գիշերըՙ 0 -5, ցերեկըՙ +1 +6, Արագածոտնի բարձրադիր շրջաններում գիշերըՙ -7 -12, ցերեկըՙ -4 +1, ցածրադիր մասերում գիշերըՙ -2 -7, ցերեկըՙ 0 +5, Արարատյան դաշտում գիշերըՙ 0 -5, ցերեկըՙ +5 +10, Վայոց Ձորում գիշերըՙ -7-2, ցերեկըՙ 0 +5, Սյունիքի հովիտներում գիշերըՙ 0 -5, ցերեկըՙ +1 +6 եւ նախալեռներում գիշերըՙ -3 -8, ցերեկըՙ 0 +5 աստիճանի սահմաններում։

Այդ օրերին Արեգակի գումարային ակտիվությունը կլինի միջին, ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունըՙ ցածր, գեոմագնիսական դաշտի վիճակըՙ կայուն։ Օդի հարաբերական խոնավությունը կտատանվի 76-90 տոկոսի սահմաններում։

Երեւանում դեկտեմբերի 23-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ջերմաստիճանը գիշերը կտատանվի 0 -5, ցերեկըՙ +4 +9 աստիճանի սահմաններում։ Ռադիոակտիվ ճառագայթման մակարդակը մայրաքաղաքում կլինի 16 միկրոռենտգեն/ժամ։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4