ՄՈՍԿՎԱ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ ունեցած հեռախոսազրույցում քննարկել Է երկկողմ հարաբերություններին առնչվող հրատապ խնդիրները, ներառյալՙ վառելիքաէներգետիկ ոլորտում համագործակցության հարցը։ Ըստ ՌԴ ղեկավարի մամուլի ծառայության հաղորդման, կարծիքներ են փոխանակվել նաեւ տարածաշրջանային խնդիրների շուրջ։