ԱԽԱԼՔԱԼԱՔ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐ, Ա-ԻՆՖՈ։ Դեկտեմբերի 23-ին Ախալքալաքում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Հունանյանի եւ Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Գիա Ասաթիանու հանդիպումը տեղական իշխանությունների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է հունվարի 4-ին կայանալիք նախագահական ընտրությունների ժամանակ տարածաշրջանում կարգուկանոնի պահպանման հարցը։ Երկու երկրների ներքին գործերի գերատեսչությունների ներկայացուցիչները, շրջանից ընտրված խորհրդարանականները, ինչպես նաեւ տեղական իշխանությունները, կոչ են արել եւ պարտավորվել են ապահովել ընտրությունների ակտիվ մասնակցություն։