Ինչպես հաղորդել էինք մեր նախորդ համարում, երեկ Մայր աթոռ Սբ Էջմիածնի վեհարանում, հանդիսավոր եւ հուզիչ պայմաններում, Հայ եկեղեցու բարձրագույնՙ «Սբ. Սահակ¬Սբ. Մեսրոպ» շքանշան շնորհվեց լեգենդար երգչուհի Գոհար Գասպարյանին եւ մեծատաղանդ նկարիչ Հակոբ Հակոբյանին, ի գնահատումն մշակույթին նրանց մատուցած մեծ ծառայությունների, ձեռամբ Ամենայն հայոց հայրապետ Գարեգին երկրորդ կաթողիկոսի։
«Ազգ»-ի այսօրվա 6-րդՙ մշակույթի էջում կարդացեք հոդված Գ. Գասպարյանի կյանքի եւ ազգային զգացողության մասին, իսկ վաղվա համարի նույն էջումՙ Հ. Հակոբյանի նկարչական արվեստի տեղի ու դերի մասին։