«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#235, 2003-12-20 | #236, 2003-12-23 | #237, 2003-12-24


ԿԱՐԵՆ ՕՀԱՆՅԱՆԸ ՏՐԱՆՍՖԵՐԻ Է ՀԱՆՎԵԼ

Մոսկվայի «Տորպեդո-Մետալուրգի» ղեկավարությունը թիմի 16 ֆուտբոլիստի միանգամից տրանսֆերի է հանել։ Նրանց թվում է նաեւ հարձակվող Կարեն Օհանյանը։ Երիտասարդ այս ֆուտբոլիստը, որի հետ մարզիչները մեծ հույսեր էին կապել դեռեւս Մոսկվայի «Տորպեդոյում» հանդես գալու ժամանակ եւ որը համարվում էր ՌԴ երիտասարդական հավաքականի թեկնածու, չկարողացավ ինչպես հարկն է իրեն դրսեւորել «Տորպեդո-Մետալուրգում»։ Նա հազվադեպ էր ընթացիկ մրցաշրջանում տեղ գտնում թիմի հիմնական կազմումՙ հիմնականում դուրս գալով փոխարինման։ Այժմ Օհանյանը ստիպված է նոր ակումբ որոնել։ Տեղին է հիշեցնել, որ ժամանակին Հայաստանի երիտասարդական հավաքականի մարզիչները նրան հրավիրում էին հավաքական, սակայն Օհանյանը մերժել էր հրավերըՙ հույս ունենալով հանդես գալու ՌԴ ընտրանում։ Իսկ թե ինչ ստացվեց դրանից, ցայտուն կերպով երեւում է նրա ներկա իրավիճակից։

Ինչ վերաբերում է Սարգիս Հովսեփյանին ու Անդրեյ Մովսիսյանին, ապա նրանք կշարունակեն ելույթները «Տորպեդո-Մետալուրգում»։ Թիմն իր առաջին ուսումնամարզական հավաքը սկսել է դեկտեմբերի 18-ին Կիսլովոդսկում։ Նշենք, որ բացի Կարեն Օհանյանից, տրանսֆերի են հանվել նաեւ Դմիտրի Խլեստովը, Վլադիմիր Կորիտկոն, Միրո Կատիչը, Ռոման Սլավնովը, Ալեքսանդր Եշկինը, Վիտալի Լիխինը, Անդրեյ Նիկիտինը, Ալեքսեյ Շերստնյովը, Ալեքսանդր Ռեխվիաշվիլին, Սերգեյ Ստեպանովը, Բորիս Գորովոյը, Սերգեյ Ռոմանովը, Անդրեյ Նովոսադովը, Լեւան Բերեշվիլին, Վլադիմիր Կազակովը։

Ի դեպ, ակումբի ինտերնետային սայթում անցկացված հարցման արդյունքներով «Տորպեդո-Մետալուրգի» լավագույն դարպասապահ է ճանաչվել Վիտալի Աստախովը, պաշտպանՙ Ալեքսանդր Կոմադինուն, կիսապաշտպանՙ Վալերի Լեոնովը, հարձակվողՙ Հեկտոր Բրակամոնտեն։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4