«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#235, 2003-12-20 | #236, 2003-12-23 | #237, 2003-12-24


ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՆ

ԱՆԿԱՐԱ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շվեյցարիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու օրինագծի ընդունման կապակցությամբ Թուրքիայի խորհրդարանում մեծամասնություն կազմող կառավարող «Արդարություն եւ զարգացում» եւ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունների խորհրդարանական խմբակցությունները մի հայտարարություն են ընդունել, որում, ըստ Անատոլու գործակալության, ասվում է. «Խորհրդարանները պետք է խուսափեն մշակույթների միջեւ բախումներ ստեղծել ցանկացող շրջանակների ձգտումներին ծառայություն մատուցելու վիճակում հայտնվելուց։ Միջազգային ահաբեկչության դեմ պայքարում համերաշխություն եւ համագործակցություն ցուցաբերելու այս զգայուն ժամանակաշրջանում ընդունված սխալ որոշումը որակում ենք որպես պարգեւատրությունՙ մեծ մասամբ անմեղ մարդկանց կյանքը խորտակած եւ Շվեյցարիայի հետ բազմաթիվ երկրների շահերը թիրախ դարձրած ռասիստական հայկական ահաբեկչությանը։ Թուրք ազգին խորապես վշտացրած այդ որոշման պատճառով Շվեյցարիայի Ազգային խորհրդի վրա է ընկնում վերջին տարիներին բազմաթիվ ոլորտներում դրական առաջընթաց գրանցած Թուրքիա-Շվեյցարիա հարաբերություններում սպասվող բացասական զարգացումների համար պատասխանատվությունը։ Թուրքիայի խորհրդարանն անընդունելի է համարում եւ պարսավում է Շվեյցարիայի խորհրդարանի ընդունած պատմական փաստերը չարամտորեն խեղաթյուրելուն ուղղված սխալ եւ միակողմանի այդ որոշումը»։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4