ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ լեզվի պետական տեսչության վարչական իրավախախտումների բաժնի «Մեր տանըՙ մեր լեզվով» խորագրով ստուգայցերի արդյունքում մայրաքաղաքի առաջին ատյանի տարբեր դատարաններում լսվել են հայցեր ընդդեմ 12 տնտեսավարող սուբյեկտների եւ սահմանվել են վարչական տույժերՙ ընդհանուր առմամբ 165 հազար դրամի չափով։ Նշված սուբյեկտները պարտավորվել են վճիռներով սահմանած ժամկետում օտարալեզու ցուցանակը փոխարինել հայերենով։
Նոյեմբեր ամսին իրականացված տասնօրյա ստուգայցերի արդյունքում ՀՀ լեզվի պետական տեսչությունն Արաբկիրի ոստիկանության բաժանմունք Է ուղարկվել 14 տնտեսավարող սուբյեկտների տվյալները, որոնք պետք Է ուսումնասիրվեին եւ համապատասխան տեղեկատվություն տրվեր տեսչությանը, որից հետո տեսչությունը անհրաժեշտության դեպքում կարող Էր հայց ներկայացնել։ Ինչպես տեղեկացրեց ՀՀ լեզվի պետական տեսչության վարչական իրավախախտումների բաժնի պետ Հովհաննես Սարոյանը, ոստիկանության տրամադրած տվյալների եւ իրենց ստուգումների արդյունքների հիման վրա հունվարին եւս 7 սուբյեկտի գործեր կկազմվեն եւ դատարան կուղարկվեն։