«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#236, 2003-12-23 | #237, 2003-12-24 | #238, 2003-12-25


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԵՔԵՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ

2004 թվականից սկսած սահմանել «Վահան Թեքեյան» ամենամյա մրցանակ հետեւյալ բնագավառներում.

1. Գեղարվեստական գրականություն

2. Երաժշտություն

3. Կերպարվեստ

4. Թատրոն

5. Կինո

6. Ճարտարապետություն

7. Հեռուստառադիոլրագրություն

8. Հումանիտար գիտություններ

Նշյալ ութ մրցանակներից յուրաքանչյուրին արժանացած անհատը կամ խումբը կստանա համապատասխան դիպլոմ, մեդալ եւ դրամական պարգեւ։

Մրցանակների հավակնելու իրավունք ունեն ստեղծագործողներ ինչպես Հայաստանից, այնպես էլ սփյուռքից։

Մրցանակի կարող են ներկայացվել 2003 թվականին ստեղծված աշխատանքները։

Մրցույթին իրավունք ունեն գործեր ներկայացնելու Հայաստանի ստեղծագործական միությունները, ՀՀ նախարարությունները, ՀՀ ԳԱ ակադեմիան, բուհերը, հասարակական կազմակերպությունները, հրատարակչությունները, զանգվածային լրատվական միջոցները, սփյուռքահայ կազմակերպությունները։

Մրցույթին չեն կարող աշխատանքներ ներկայացնել ՀԹՄՄ Կենտրոնական վարչության եւ մրցանակներ շնորհող հանձնաժողովի անդամները։

Գործերն ընդունվում են ներկայացնող կազմակերպության պաշտոնական երաշխավորությամբՙ հաստատված կնիքով։

Գործերն ընդունվում են հետեւյալ հասցեովՙ Երեւան, Խանջյան 50, Թեքեյան մշակութային միություն, մրցանակներ շնորհող հանձնաժողովին։

Գործերի ընդունման ժամկետըՙ 2004 թ. փետրվարի 1-ից սեպտեմբերի 1-ը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4