«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#236, 2003-12-23 | #237, 2003-12-24 | #238, 2003-12-25


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԵՔԵՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ «ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆ» ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՇՆՈՐՀՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

«Վահան Թեքեյան» մրցանակներ շնորհող հանձնաժողովը կազմվում է ՀԹՄՄ կենտրոնական վարչության որոշմամբ եւ գործում է ըստ հաստատված կանոնակարգիՙ

հանձնաժողովը գործում է հասարակական հիմունքներով.

հանձնաժողովը գործում է Հայաստանի եւ սփյուռքի մշակութային, գրական, գիտական դաշտում

հայոց մշակույթի եւ գիտական մտքի զարգացմանը նպաստելու եւ արվեստագետներին խրախուսելու նպատակով սահմանված մրցանակները շնորհում են այն ստեղծագործություններին, որոնք արտացոլում են հայրենական կյանքի գեղարվեստական պատկերները, շենացնում ու հարստացնում հայրենի հողը, դրսեւորում են հայեցի մտածողություն, զարգացնում ու տարածում են մայրենին եւ օժտված են գրականության, արվեստի եւ հումանիտար գիտությունների մնայուն արժեքների հատկանիշներով։

Գեղագիտական բարձր չափանիշների պահանջը պայման է բոլոր մրցանակների շնորհման համարՙ

հանձնաժողովն ինքն է սահմանում իր ներքին աշխատանքային կարգը, նիստերի գումարման հաջորդականությունը.

հանձնաժողովը մրցանակների արժանացած հեղինակների (ստեղծագործությունների) ցանկը ներկայացնում է ՀԹՄՄ կենտրոնական վարչության հաստատմանը ոչ ուշ, քան մինչեւ դեկտեմբերի 15-ը.

հանձնաժողովի նիստերն օրինական են, եթե նրա աշխատանքներին մասնակցում է հանձնաժողովի կազմի 2/3-ը.

հանձնաժողովի եզրափակիչ նիստը, որով ամփոփվում են մրցույթի արդյունքները, կատարվում է փակ-գաղտնի.

հանձնաժողովի որոշումները վավերական են, եթե հեղինակի (ստեղծագործության) օգտին քվեարկել է հանձնաժողովի նիստին մասնակցողների պարզ մեծամասնությունը։

Մրցույթի արդյունքները կհաստատի ՀԹՄՄ կենտրոնական վարչությունը եւ կհրապարակվեն մամուլում 2004 թ. դեկտեմբերին։

Հաստատված է ՀԹՄՄ կենտրոնական վարչության 2003 թ. հոկտեմբերի 27-ի նիստում։

Հայաստանի Թեքեյան մշակութային միության «Կենտրոնական վարչություն»


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4