ԳՅՈՒՄՐԻ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թեեւ Շիրակի մարզում գրիպի համաճարակը կանխելու նպատակով ժամանակավորապես դադարեցվեցին հանրակրթական դպրոցների, մարզօջախների նախակրթարանների պարապմունքները, այնուամենայնիվ, գրիպը շարունակում է տարածվել։ Պաշտոնական տվյալներով գրիպով եւ սուր ռեսպիրատոր հիվանդությամբ մարդկանց թիվը մարզում արդեն հասել է 2427-ի, որից 1409-ըՙ Գյումրիում։ Քաղաքում մեծ է գրիպով հիվանդ երեխաների թիվըՙ 780։