ԲԱՔՈՒ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Ադրբեջանցի սահմանապահները ձերբակալել են Ստամբուլի վերջին ահաբեկչություններին հանցակցության մեջ կասկածվողի։ Այս մասին Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության պետ Էլչին Կուլիեւը լրագրողներին հայտարարել է հինգշաբթի։ «Ձերբակալությունը տեղի է ունեցել ադրբեջանա-իրանական սահմանում։ Ձերբակալվածի նկատմամբ համապատասխան միջոցներ են ձեռնարկվել», ասել է Կուլիեւը։ Նա չի ճշտել, թե որ երկրի քաղաքացի է ձերբակալվածը, նշելով միայն, որ ձերբակալվածը մուսուլմանական երկրի ներկայացուցիչ է։