«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#237, 2003-12-24 | #238, 2003-12-25 | #239, 2003-12-26


ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ 5 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԻՆ ՈՐՈՇ ԴԵՊՔԵՐՈՒՄ ԿԱՎԵԼԱՆԱ ՄԻ ՔԱՆԻ ՀԱԶԱՐ

Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցապահովության, Հայրենական մեծ պատերազմի վետերանների, հաշմանդամների սոցպաշտպանության մասին օրենքներում կառավարության առաջարկած փոփոխություններին ավելացել են մի շարք առաջարկություններ։ Մասնավորապես կատարվել է փոփոխություն, որի համաձայն զինծառայողների եւ նրանց ընտանիքներին տրվող 5 հազար դրամ օգնությունը ընտանիքի անդամների 5-ից ավելին լինելու դեպքում յուրաքանչյուր անդամի հաշվով կավելանա 1000 դրամով։

Այս օրինագծի կապակցությամբ առաջարկություններ է ներկայացրել պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, որոնք, սակայն, չեն ընդունվել։ Եվ, ինչպես պատճառաբանվեց, այդ առաջարկություններն ընդունելու դեպքում անհրաժեշտ կլինեին շուրջ 2,5 մլրդ դրամ միջոցներ, որոնք, ըստ սոցապ նախարար Աղվան Վարդանյանի, ներկա դրությամբ չկան։

Կատարվել է եւս մեկ փոփոխություն, որով պատերազմի հաշմանդամ վետերանները արտոնյալ պայմաններով կստանան առողջարանային ուղեգրեր։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4