«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#238, 2003-12-25 | #239, 2003-12-26 | #240, 2003-12-27


ԹԵՔԵՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԲԱՑԱՌԻԿ ՕՐԱՑՈՒՅՑԸ

Շեմին է 2004 թվականը։ Այս առիթով լույս են տեսնում բազմաթիվ օրացույցներՙ հազար ու մի պատկերներով, հազար ու մի բովանդակությամբ. զանազան չափսերի, տարբեր մտահղացումներով։

Իր մտահղացմամբ բավականին ինքնատիպ է Թեքեյան մշակութային միության օրացույցը, որն ամփոփում է արդի հայ նկարչության բնագավառում ճանաչում եւ համբավ ունեցող տասներկու անվանի արվեստագետների մեկական աշխատանք։

Օրացույցի չափսերը (64x40) թույլ են տալիս յուրաքանչյուր ամիսԵւթերթոնի վրա գրավիչ ձեւավորմամբ ներկայացնել այսօրվա լավագույն հայ նկարիչներին։

Նրանք են (ներկայացնում ենք ըստ ամիսների)։

Օրացույցը բացվում է Երեւանի Գեղարվեստի ակադեմիայի քանդակի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գետիկ Բաղդասարյանի «Հոգու աչքեր» քանդակով։ Բրոնզաձույլ այս աշխատանքը, որը պատկերում է Աստծո Որդուն, ասես հաստատում է «Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ. մեզ, ձեզ մեծ ավետիս» ծննդյան տոներին միմյանց ասվող ավետարանական խոսքը։

Փետրվարի ամիսԵւթերթոնը զարդարում է նկարիչ Սարգիս Համալբաշյանի «Հիշողության դաշտ» կտավը, որը, կարծում ենք, փետրվարյան ցուրտ եւ տաղտուկ օրերին, շնորհիվ իր հորինվածքի Եւ արտակարգ գունեղության, բազմագույն հիշողություններ կարթնացնի դիտողի մեջ։

Մարտ ամսին ներկայացված է ՌԴ Գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ, ՀՀ Մովսես Խորենացու մեդալակիր, ՀՀ ժողովրդական նկարիչ Ռուդոլֆ Խաչատրյանի «Կոմպոզիցիա» աշխատանքը, որը նրա վերջին շրջանի մոդեռն ստեղծագործություններից է։

Ապրիլը բացվում է ֆրանսահայ մեծանուն նկարիչ Ժանսեմի (Հովհաննես Սեմերջյան) էպիկական շնչի մի կտավով, որը վարպետը անվանել է «Ղովտի փախուստը»։

Ժանսեմական ներդաշնակությամբ լուծված է կերպարների եւ միջավայրի գունաշխարհը։ 1978Եւից Ժանսեմի գործերը մշտապես ցուցադրվում են Փարիզի Մատինյոն պատկերասրահում։ Ի դեպ բոլորովին վերջերս նրան շնորհվեց ֆրանսիայի ամենաբարձրՙ «Պատվո Լեգեոն» շքանշանը։

Մայիսը գարնան վերջին ամիսը լինելուց բացի նաեւ անակնկալների ու հուզումների ամիս է, այդ է պատճառը, որ ՀՀ վաստակավոր նկարիչ Ռուբեն Աբովյանի «Նավակ» կտավի հեքիաթային կերպարները իրենց նավակով մեզ տանում են հեռուներՙ դեպի մեր մանկության մոլորակը։

Հունիսին ջերմանում է ոչ միայն հողը, ջերմանում են նաեւ մարդիկ, ջերմանում է մեր սրտերը... Թեքեյան Մշակութային միության մրցանակի դափնեկիր, ՀՀ վաստակավոր նկարիչ Վարուժան Վարդանյանի «Արեւելյան մոտիվ» մեծակտավ աշխատանքը, ասես, արեւելյան մի լեգենդ է պատկերում հենց այդ ջերմացնող սրտի մասին։

12 արվեստագետներից ամենաերիտասարդը ԳԵւորգ Եղիազարյանն է, որի «Ճակատագրապաշտը» կտավով էլ բացվում է հուլիս ամիսը։ Թեեւ երիտասարդ տարիքին, շնորհիվ իր ուրույն ոճի եւ պատկերավոր արտահայտչականության, նա արդեն լայն ճանաչում ունի թե ԱՄՆԵւում, թե Մերձավոր Արեւելքում։

Օգոստոսը ամռան ամենավերջին ամիսն է։ Հենց այս ամսին են ծաղրածուները փորձերով կատարելագործում իրենց արվեստը, որպեսզի աշնան առաջին ամսին արդեն կատարելագործված դուրս գան ասպարեզ, բարձրանան բեմահարթակներ... Այդ է հավաստում ՀՀ վաստակավոր նկարիչ, Երեւանի Գեղարվեստի ակադեմիայի գեղանկարչության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Անատոլի Գրիգորյանի «Ծաղրածուների փորձը» մեծակտավ աշխատանքը։

Սեպտեմբեր ամիսԵւթերթոնը բացվում է ինքնատիպ մի նատյուրմորտով («Հիշողություններ Վենետիկից»), որի հեղինակն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Մովսես Խորենացու մեդալակիր, Երեւանի Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր, պրոֆեսոր Արամ Իսաբեկյանը։

ՀՀ ժողովրդական նկարիչ, ՀՀ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր, «Սբ. ՍահակԵւ Սբ. Մեսրոպ» շքանշանակիր Հակոբ Հակոբյանի «Աշնանային բնանկարով» բացվում է հոկտեմբեր ամիսը, դիտողի մոտ ստեղծելով աշնանային տրամադրություն։

Օրացույցի նոյեմբերյան էջը հիրավի զարդարում է մաեստրո Էդուարդ Իսաբեկյանի «Սասունցի Դավիթ» (1994թ.) գունագեղ աշխատանքը։ Էդուարդ Իսաբեկյանըՙ հայ արդի նկարչության կենդանի դասականը, ՀՀ ժողովրդական նկարիչ է, պարգեւատրվել է Մեսրոպ Մաշտոցի շքանշանով։ Նրա աշխատանքները գտնվում են Հայաստանի եւ արտասահմանյան բազմաթիվ թանգարաններում Եւ մասնավոր հավաքածուներում։ Այսօր նա Երեւանի Գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր է։

Տարին փակվում է քանդակագործ Գարեգին Դավթյանի «Տիրամայրը» բրոնզաձույլ աշխատանքով։ Գ. Դավթյանը հազվագյուտ արվեստագետներից է, որին բախտ է վիճակվել Ռավեննայում արժանանալ Դանթեական IX միջազգային բիենալեի Հռոմի Պապի մեծ Ոսկե մեդալին, իսկ տասնմեկերորդինՙ առաջին մրցանակին։ Ի դեպ, 1996 թվականից նա Ռավեննայի բիենալեի ժյուրիի մշտական անդամն է։

Օրացույցը փակվում է 12 անվանի արվեստագետների մասին հարուստ տեղեկություններ ներկայացնող պատկերազարդ էջով։

Բացառիկ այս օրացույցի մեջ հրատարակված գործերի բնօրինակները արվեստագետների կողմից սիրահոժար նվիրված են Հայաստանի Թեքեյան մշակութային միությանըՙ նեցուկ կանգնելու կազմակերպության գործունեությանը։

Թեքեյան մշակութային միության Կենտրոնական Վարչությունը որոշել է այս հավաքածուն ամբողջությամբ տրամադրել այն արվեստասեր բարերարին, որը նյութական կարեւոր նվիրատվություն կանի Հայաստանի Թեքեյան մշակութային միությանը։ Հավաքածուն ամբողջությանբ պահելու հոգածությունից ելնելով նրանում ընդգրկված եւ ոչ մի նկար ենթակա չէ զատման։

Տպաքանակի զգալի մասը արտահանվել է սփյուռքի մի շարք հայ գաղթօջախներՙ նպատակ հետապնդելով ներկայացնել եւ տարածել հայ լավագույն նկարիչների ստեղծագործությունները

Արդի հայ արվեստագետների այս սքանչելի գործերի հավաքածուն կցուցադրվի Թեքեյան կենտրոնումՙ 2004 թվականի հունվարին։

ՍԵՐԳԵՅ ԳԱԼՍՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4