«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#240, 2003-12-27 | #1, 2004-01-13 | #2, 2004-01-14


ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ ՆՈՐ ՁԱՅՆԱՍԿԱՎԱՌԱԿԸ

Դեկտեմբերի սկզբներին «Ազգը» տեղեկացրել էր Շառլ Ազնավուրի հուշերի գրքի, երգերի նոր ալբոմի եւ մյուս գործերի մասին։ Տարեվերջին EMI երաժշտական հրատարակչությունում լույս տեսավ նրա «Ես ճամփորդում եմ» կոմպակտ ձայնասկավառակը։ Իվան Կասարի ձեւավորած նոր ձայնասկավառակը ասես նախանշում է Շառլ Ազնավուրի առաջիկա համերգները, որոնք Փարիզում տեղի կունենան ապրիլի 16-ից մայիսի 22-ը։ Համագումարների պալատում կայանալիք համերգները կավարտվեն Ազնավուրի 80-ամյակի օրը։

Բանաստեղծ, երգիչ, երգահան, դերասան Շառլ Ազնավուրը վաղուց արդեն իր արժանավոր տեղն է զբաղեցնում ֆրանսիական երգի ու պոեզիայի պանթեոնում։ Ինչպես ասում են, նա աշխարհին ապացուցելու բան այլեւս չունի։ Ձայնասկավառակի նոր երգերից են «Ես ոչինչ չեմ լսում», «Լիսաբոն», «Ես բարեկամներ ունեմ երկու կողմերում» եւ այլն։ Նաեւ առկա է Շառլի եւ դստերՙ Կատյայի մի հրաշալի զուգերգ։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4